«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության մասին, որի արդյունքում իտալական թիմն ընդգրկվել է E խմբում՝ «Չելսիի», «Ռեդ Բուլ Զալցբուրգի» և Զագրեբի «Դինամոյի» հետ:
«Իհարկե, թղթի վրա ամեն ինչ այնքան բարդ չի թվում, որքան՝ անցած տարի, բայց ջրի տակ քարեր կան միշտ, խմբում հեշտ թիմեր չեն՝ «Զալցբուրգը», որը պատմություն չունի, բայց որին դժվար է դիմակայցելը, և «Դինամոն», որի հետ մենք արդեն մրցել ենք մի քանի տարի առաջ: Կարծում եմ՝ «Միլանն» ու «Չելսին» կլինեն մեր խմբի ֆավորիտները, բայց՝ թղթի վրա: Եթե ամփոփենք, կասեմ՝ մենք գոհ ենք վիճակահանության արդյունքներից:
«Միլանի» նպատա՞կը. ավելի լավը դառնալ նախորդ մրցաշրջանի համեմատ, երբ մենք խմբում վերջին տեղը զբաղեցրինք: Այդ իսկ պատճառով նպատակը փլեյ-օֆֆն անցնելն է: Այս ամենը միայն խոսքեր են, ամեն ինչ պետք է ապացուցել խաղադաշտում: «Միլանը» միշտ ցանկանում է պայքարել ավելիի համար:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գա՞լը. այս պահին մենք դեռ պատրաստ չենք այսպիսի երազանքներ ունենալ, բայց որ թիմն էլ՝ մեզ մրցակից լինի, ուրախ չի լինի մեզ հետ խաղալու համար: Պատմությունը, տեխնիկապես պատրաստի թիմը, հիանալի մարզադաշտը … այս ամենն ունեն նաև մյուս թիմերը»,- Մալդինիի խոսքերն է փոխանցում Calciomercato.com-ը:
























































