«Վիկտորիայի» կիսապաշտպան Յան Սիկորան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքները.
«Դա ուղղակի ֆանտաստիկ է: Հենց «Բարսելոնան» ընդգրկվեց C խմբում, ես միայն նրանց սկսեցի հետևել: Երբ այնտեղ հայտնվեցին «Բավարիան» և «Ինտերը», դա բացարձակապես հիանալի դարձավ:
Ես շատ հուզված եմ. մենք խաղալու ենք մեր երազանքների մրցակիցների հետ»,- Սիկորային է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Վիկտորիան» հայտնվել է C խմբում, որտեղ կխաղա «Ինտերի», «Բարսելոնայի» և «Բավարիայի» հետ:
























































