«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ չի զսպել էմոցիաները։
Ինչպես նախորդ մրցաշրջանում, այնպես էլ այս տարի «Բավարիան» կխաղա «Բարսելոնայի» հետ նույն խմբում։ Վիճակահանության ժամանակ գտնվելով դահլիճում՝ Կանը չի կարողացել զսպել ժպիտը՝ տեսնելով կատալոնացիներին իր ակումբի մրցակիցների թվում։
«Դա այնքան կանխատեսելի էր… Իհարկե, «Բարսելոնան» մեր խմբում է»,- ավելի ուշ մեկնաբանել է նախկինում հայտնի գերմանացի դարպասապահը:
Այս քառյակում հանդես կգան նաեւ Միլանի «Ինտերը» եւ չեխական «Վիկտորիան»։ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում «Բավարիան» երկու անգամ նույն հաշվով հաղթեց «Բարսելոնային»՝ 3-0:

























































