Նախորդ մրցաշրջանում հաղթելով Եվրոպա լիգան՝ գերմանական «Այնտրախտը» նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր և արդեն հինգշաբթի օրն իմացավ իր մրցակիցներին խմբային փուլում:
Դրանք են անգլիական «Տոտենհեմը», պորտուգալական «Սպորտինգը» և ֆրանսիական «Մարսելը»:
Հետաքրքիր է, որ նույնիսկ առաջին խաղը չանցկացրած «Այնտրախտն» արդեն մրցաշարի ռեկորդ է սահմանել:
Բանն այն է, որ «Այնտրախտն» այս մրցաշարում իր վերջին հանդիպումից 62 տարի անց վերադարձավ Չեմպիոնների լիգա։ Դա 1959/1960 թվականների Եվրոպայի գավաթի եզրափակիչն էր, որում «Այնտրախտը» 3-7 հաշվով պարտվեց «Ռեալին»: Մրցաշարում մասնակցության նման երկար դադարը Չեմպիոնների լիգայի բացարձակ ռեկորդ է։
























































