Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի 2022-23 թթ․ մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը։ Արդեն ներկայացրել էինք, թե վիճակահանության մեկնարկից առաջ ինչպիսի տեսք ունեն զամբյուղները։
⚽ Զամբյուղ 1. «Ռեալ Մադրիդ», «Այնտրախտ», «Մանչեսթեր Սիթի», «Միլան», ՊՍԺ, «Բավարիա», «Պորտու», «Այաքս»
⚽ Զամբյուղ 2․ «Լիվերպուլ», «Չելսի», «Բարսելոնա», «Յուվենտուս», «Ատլետիկո», «Սևիլիա», «Լայպցիգ», «Տոտենհեմ»
⚽ Զամբյուղ 3. «Բորուսիա» Դորտմունդ, «Զալցբուրգ», «Շախտյոր», «Ինտեր», «Նապոլի», «Բենֆիկա», «Սպորտինգ», «Բայեր» Լևերկուզեն
⚽ Զամբյուղ 4. «Մարսել», «Բրյուգե», «Սելթիկ», «Վիկտորիա» Պլզեն, «Մաքքաբի» Հայֆա, «Ռեյնջերս», Զագրեբի «Դինամո», «Կոպենհագեն»
Վիճակահանության սկզբում հայտնի են դարձել 1-ին զամբյուղում հայտնված թիմերի խմբերը՝
Խումբ A — «Այաքս»
Խումբ B — «Պորտու»
Խումբ C — «Բավարիա»
Խումբ D — «Այնտրախտ»
Խումբ E — «Միլան»
Խումբ F — «Ռեալ»
Խումբ G — «Մանչեսթեր Սիթի»
Խումբ H — ՊՍԺ
Վիճակահանությունը շարունակվում է։ Հաջորդիվ հայտնի կդառնան 2-րդ զամբյուղի թիմերի խմբերը։
























































