Չեմպիոնների լիգայի վիճակահանության արարողության ժամանակ հայտարարվել է նախորդ մրցաշրջանի լավագույն մարզիչ անվանակարգի հաղթողի անունը։
Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Կառլո Անչելոտին, որի գլխավորած Մադրիդի «Ռեալը» դարձել էր Չեմպիոնների լիգայի 2021-22 թթ․ հաղթող։
Մրցանակին հավանակնում էին նաև Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»)։
Անչելոտիի գլխավորությամբ «Ռեալը» ՉԼ-ի կիսաեզրափակիչում հաղթել էր Գվարդիոլայի «Սիթիին», իսկ եզրափակչում առավելության հասել Կլոպի «Լիվերպուլի» նկատմամբ։
























































