ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է այն գնդակը, որը կօգտագործվի Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի կանանց (նկարում ձախ) և տղամարդկանց (աջից) խմբային փուլերում:

Գնդակը ստացել է adidas UCL Pro Void անվանումը: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 25-ին։
























































