«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Լա լիգայի «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումը (4:1)։
«Այս մարզադաշտում միշտ դժվար է հաղթել: Սա շատ կարևոր հաղթանակ է, որը մեզ ուժ կտա հետագա աշխատանքի համար։ Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ․ մենք լավ հանդիպում անցկացրինք։
Մենք համարձակ գործեցինք, բայց դեռ պետք է սովորենք հասկանալ խաղը։ «Ռայո Վալեկանոյի» հետ ոչ-ոքիից հետո հաղթելը հեշտ չէր։
Տրանսֆերների հետ կապված իրավիճակը ինձ չի անհանգստացնում։ Ամեն մեկն ինքն է որոշում իր ապագան։ Կունդեի հետ կապված իրավիճակն ինձ անհանգստացնում է։
Ինձ սխալ չհասկանաք, մեր ղեկավարությունն անհավանական աշխատանք է կատարում: Բայց ես անհանգստացած եմ, քանի որ մենք պայմանագիր կնքեցինք նրա հետ, որպեսզի խաղադաշտ դուրս բերենք: Խաղացողը հասկանում է ամեն ինչ, տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- ասել է Չավին։
























































