«Բարսելոնայի» նորեկ Ժյուլ Կունդեն դժգոհ է, որ ակումբը դեռևս չի գրանցել իրեն Լա լիգայում, հայտնում է Diario Sport-ը։ Ֆուտբոլիստը 2-րդ անընդմեջ խաղը բաց կթողնի։
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք կատալոնացիները կհասցնեն գրանցել ֆուտբոլիստին մինչև Լա լիգայի 3-րդ տուրի «Վալյադոլի» դեմ խաղը, որը նախատեսված է օգոստոսի 28-ին։
Նշվում է, որ միայն Մեմֆիս Դեպային վաճառելը բավական չի լինի Կունդեին գրանցելու համար։
Հաղորդվում է, որ Կունդեն կարող է անվճար հեռանալ «Բարսելոնայից», եթե ակումբը չհասցնի գրանցել ֆուտբոլիստին մինչև օգոստոսի 31-ը։
Կատալոնացիներն այսօր Լա լիգայի 2-րդ տուրում կմրցեն «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Խաղի սկիզբը՝ 23։55-ին։
























































