Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ ակումբը նոր կիսապաշտպան ձեռք չի բերի, չնայած նրան, որ թիմից հեռացել է Կազեմիրոն՝ համալրելով «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Կազեմիրոյի հեռանալուց հետո մենք ունենք վեց կենտրոնական կիսապաշտպաններ՝ Մոդրիչը, Կրոսը, Չուամենին, Կամավինգան, Վալվերդեն և Սեբալյոսը: Կարծում եմ՝ վեցը բավական է մեկ մրցաշրջանի համար։ Ընդ որում, խոսքը վեց բարձրակարգ խաղացողների մասին է։ Մեր ծրագրերը չեն փոխվում, դրանք այն են, որ մենք կպայքարենք հաղթանակի համար ամեն մրցաշարում՝ Կազեմիրոյի հետ, թե առանց նրա։
Կրոսն ինձ չի ասել, որ չի սիրում խաղալ այդ դիրքում։ Գուցե մեկ ուրիշին է ասել։ Եթե նույնիսկ ասած լիներ, ապա դա ոչինչ չէր փոխի։ Նա միևնույնն է խաղալու էր, եթե անհնարաժեշտություն լիներ։ Չուամենի՞ն” Նա պետք է սովորի, հարմարվի և կատարելագործվի: Նա ուժեղ է մեկը մեկի դեմ պայքարումմ, օդում, տուգանային հրապարակի մատույցներում։ Ես չեմ պատրաստվում նրան խնդրել խաղալ Կազեմիրոյի պես, քանի որ մեզ համար շատ կարևոր է օգտագործել նրա որակները «box to box» դերում։ Չուամենին շատ երիտասարդ է և պետք է կատարելագործվի, բայց նա արդեն «Ռեալի» խաղացող է, ինչը շատ բան է ասում»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել «Ռեալի» պաշտոնական կայքը։