Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կմրցի Տիրասպոլի «Շերիֆի» հետ։
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, օգոստոսի 25-ին սպասվող պատասխան խաղի տոմսերի ամբողջ հասույթը կփոխանցվի մոլդովական «Զիմբրյուի» պաշտպան Դոնի վան Իպերենի բուժման համար։ Հոլանդացի ֆուտբոլիստն օգոստոսի 6-ին գլխի վնասվածք է ստացել «Դինամո-Ավտոյի» դարպասապահի հետ բախման արդյունքում։
Ֆուտբոլիստը կոմայի մեջ է եղել հիվանդանոցում։ Ինչպես հայտնում են մոլդովական ԶԼՄ-ները, Իպերենը մի քանի րոպեով բացել է աչքերը և նույնիսկ շնչել է ինքնուրույն, սակայն որոշ ժամանակ անց նրան նորից պահանջվել է արհեստական շնչառության սարք։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի բուժման ամբողջ ծախսերը հոգալու է «Զիմբրյու» ակումբը, որն այս շրջանում փորձում է գտնել անհատների կամ կազմակերպությունների, որոնք պատրաստ կլինեն ֆինանսական օգնություն ցուցաբերել։