VAR-ը կգործի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումների ժամանակ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Սա առաջին դեպքն է, երբ VAR-ը կիրառվելու է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի ոչ կենտրոնացված փուլում։
ՈՒԵՖԱ-ն սերտ համագործակցում է ակումբների և հեռարձակումներն ապահովող ընկերությունների հետ՝ տեխնիկան ստադիոններ հասցնելու համար։ VAR-ի մրցավարները կաշխատեն անմիջապես ստադիոններից։