Սերբիայի առաջնության 4-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» 6։0 հաշվով ջախջախել էր «Ռադնիկին»։
🎥 Ցրվենա Զվեզդան Փյունիկի դեմ խաղից առաջ 6։0 հաշվով ջախջախել է Ռադնիկին
Սերբական թիմի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը հետխաղային ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումն ու խոսել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկի» դեմ սպասվող առաջին խաղի մասին։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին՝ Բելգրադում։
«Մենք բավականին լավ մտանք խաղի մեջ։ Շատ ենք ուշադրություն դարձնում այն դրվագներին, որ հակառակորդին հնարավորություն չտանք սուր հակագրոհներ անցկացնել։ Եղավ մի հատված, որ մենք կարող էինք ավելի լավ պաշտպանվել, բայց ես իսկապես գոհ եմ առաջին խաղակեսից և հիացած եմ երկրորդ խաղակեսով: Մենք արագացրինք տեմպը երկրորդ 45 րոպեների ընթացքում, խփեցինք հինգ գոլ, կարող էինք մի քանիսը ևս խփել։
Գոհ եմ նաև և այն փաստից, որ մենք խաղից խաղ աճում ենք: Մենք ունենք նաև նորեկներ, որոնք արագ հարմարվում են թիմին: Տեսաք, որ Միլունովիչը հայտնվեց մեկ մարզում անցկացնելուց հետո, իսկ Պեշիչը, չնայած մարզավիճակով զիջում էր թիմակիցներին, կարողացավ մեկ ժամ խաղալ։
Փոխարինման մտած ֆուտբոլիստները պահպանեցին ինտենսիվության բարձր մակարդակ: Ֆուտբոլիստների միջև համագործակցությունը ֆենոմենալ էր, և մենք լավ տրամադրությամբ ենք մոտենում չորեքշաբթի սպասվող խաղին։ «Փյունիկի» դեմ հանդիպումը կարևոր կանգառ կլինի մեր ֆուտբոլիստների համար։
Մեզ համար շատ կարևոր խաղ է սպասվում «Փյունիկի» դեմ։ Դրա համար մեզ պետք են բոլոր երկրպագուները՝ զինված ձայնով, համբերությամբ, ափերով ու աստղային էներգիայով։ Բոլորին կոչ եմ անում գալ մարզադաշտ և խաղի յուրաքանչյուր վայրկյանին լինել մեզ հետ»,- ասել է Ստանկովիչը հետխաղային ասուլիսի ժամանակ։
























































