Սերբիայի Սուպերլիգայի 4-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» 6։0 հաշվով ջախջախել է «Ռադնիկին»։ Առաջին կեսում դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Միրկո Իվանիչը։
Երկրորդ խաղակեսում «Ցրվենա Զվեզդայից» աչքի են ընկել Կինգս Կանգվան, Ալեքսանդր Կատայը, Միլան Պավկովը, Գելոր Կանգան և Օսման Բուկարին։
Դեյան Ստանկովիչի թիմը 4 խաղից հետո խփել է 17 գոլ և բաց թողել ընդամենը 1-ը։ «Ցրվենա Զվեզդան» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Օգոստոսի 3-ին՝ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում սերբական թիմը կհյուրընկալի Հայաստանի չեմպիոն «Փյունիկին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։
























































