Չարենցավանի «Վանն» այսօր ընկերական խաղ է անցկացրել Առաջին խմբի նորեկ, Երևանի «Միկայի» հետ։
Հանդիպումը կայացել է «Միկա» մարզադաշտում և ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
«Վերջին փորձարկումներն առաջնության մեկնարկից առաջ»,- ասվում է Չարենցավանը ներկայացնող ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ VBET Հայաստան Պրեմիեր Լիգայի 2022/23 մրցաշրջանի առաջին տուրում «Վանը» հուլիսի 29-ին Վայքի Քաղաքային մարզադաշտում կհյուրընկալվի «Լեռնային Արցախի» կողմից, իսկ «Միկան» Առաջին խմբի 2022/23 մրցաշրջանի մեկնարկային տուրում կյուրընկալվի «Արարատ-2»-ի կողմից։ Հանդիպումը կկայանա Ձորաղբյուրում։
























































