Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալել էր «Սպարտակին» ու 1-4 հաշվով պարտություն կրեց։
Տանտերերի կազմում միակ գոլը 60-րդ րոպեին հեղինակեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Նշենք, որ տանտերերի կազմում 37-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել էր Ալեքսանդր Չերնիկովը։
«Սպարտակի» կազմում աչքի են ընկել Զոբնինը, Պրոմեսը, գրանցվել է մեկ ինքնագոլ, իսկ վերջին գոլը հեղինակել է Մոզեսը։