Իգոր Ստանոևիչը հեռացել է Երևանի «Արարատից»: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Սերբ կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը երկկողմանի համաձայնության արդյունքում հեռանում է «Արարատից»։
Իգոր Ստանոևիչը «Արարատի» կազմում անցկացրել է առաջնության 20 հանդիպում և դարձել է երեք գոլի հեղինակ։
Շնորհակալություն ենք հայտնում Իգորին ակումբում անցկացրած ժամանակահատվածի համար և հաջողություններ ենք մաղթում հետագա կարիերայում»,-ասված է հայտարարությունում։
























































