Բասկետբոլի Հայաստանի Ա Լիգայում տեղի ունեցավ մեկ հանդիպում:
Օլիմպավանում «Գյումրին» ընդունեց «Երևանին»: Հանդիպումն անցավ շատ հետաքրքիր պայքարում ու ավարտվեց նոմինալ տանտերերի՝ 104-100 հաշվով հաղթանակով:
36 միավորով հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դելվին Հոուն (Գյումրի): Հոուն նաև 7 անգամ տիրեց օղակից հետ եկած գնդակին ու իրականացրեց 10 ասիստ: