ՊՍԺ-ն շարունակում է աշխատել «Սասուոլոյի» հարձակվող Ջանլուկա Սկամակայի տրանսֆերն իրականություն դարձնելու ուղղությամբ։
Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ փարիզեցիները 23-ամյա իտալացի հարձակվողին 5 տարվա պայմանագիր են առաջարկել և 3,3 մլն եվրո աշխատավարձ՝ մեկ մրցաշրջանի համար։
«Սասուոլոն» իր լավագույն ռմբարկուի համար 45 մլն եվրո է պահանջում։
ՊՍԺ-ն 30 մլն եվրո և բոնուսներ է առաջարկել։ Սպասվում է, որ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա առաջիկա օրերին։