Ռոդրիգո Գոեսը վերհիշել է՝ ինչ է ասել Լուկա Մոդրիչը Մոհամեդ Սալահին ՉԼ եզրափակչից հետո:
Նախքան խաղը Սալահը բազմիցս ասել էր, որ ուզում է վրեժ լուծել «Ռեալից» 2018-ի պարտության համար:
Փարիզում կայացած խաղը ևս ավարտվեց «Ռեալի» հաղթանակով՝ 1-0 հաշվով:
«Երբ խաղն ավարտվեց, «Ռեալի» խաղացողները վազեցին ուրախանալու: «Լիվերպուլի խաղացողներն անցնում էին այդտեղով, Սալահը՝ վշտացած, գլուխը կախ: Մոդրիչը նայեց նրան ու ասաց. «Շնորհակալություն, Սալահ, կփորձես հաջորդ անգամ»: Ես ծիծաղեցի:
Այսօր ամեն ինչ շատ ձանձրալի է: Նա մեզ չէր հրահրում, նա այդ մրցակցությունն ավելի լավը դարձրեց: Եթե այդպիսի պահերը չլինեին, բոլորը կդադարեին ֆուտբոլ նայել:
Դաշտի սահմաններից դուրս շատ բան է տեղի ունենում: Սադրանքն ամենուր է, և ֆուտբոլը բացառություն չէ,- ասել է Ռոդրիգոն Podpah-ին:
























































