Այսօր՝ հունիսի 14-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացնելու է VBET ՀՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի չեմպիոն Երևանի «Փյունիկը»։
Մեր թիմի մրցակիցը որակավորման առաջին փուլում կլինի ռումինական «Կլուժը»։
ՉԼ-ի այս փուլում առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 5-6-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 12-13-ին։
























































