ՊՍԺ-ի ղեկավարը կարծում է, որ Կիլիան Մբապեն չի մնացել ակումբում գումարի պատճառով։
«Կարծում եմ՝ նա շատ անկեղծ է, երբ խոսում է հայրենասիրության մասին։ Ֆրանսիայում, Փարիզում հաղթանակները նույն երանգը չունեն, քան այլ ակումբում։
Ինձ շատ է դուր գալիս Կիլիանը։ Վերջին հինգ տարիների ընթացքում ես տեսել եմ, որ նա աճում և փոխվում է՝ դառնալով հանդերձարանում առաջատարը: Ես շատ ուրախ եմ, որ նա մնաց մեզ հետ։ Ես հիացած եմ նրա կարիերայով:
Սա շատ լավ ուղերձ է, և մենք տեսել ենք դրա անմիջական ազդեցությունը: Առաջիկա տարիներին կասեն. «Այս թիմը շատ էմոցիաներ է տալիս, մենք ուզում ենք հետևել այս ակումբին և երկրպագել նրան»։ Մեզ մեծ հաջողություններ են սպասվում»,- մեջբերում է ՊՍԺ-ի գլխավոր տնօրեն Ժան-Պոլ Բլանին RMC Sport-ը: