ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանին Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելեն Հայաստան:
«Երկու կառույցների նախագահները կմասնակցեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակի հետ կապված հունիսի 15-ին և 16-ին նախատեսված միջոցառումներին, որոնց մասին կտեղեկացնենք շուտով»,- ասված է ՀՖՖ հայտարարության մեջ։
























































