ՊՍԺ-ին հաջողվել է պայմանավորվել Զինեդին Զիդանի հետ, ով կդառնա թիմի նոր գլխավոր մարզիչը։ Նրա հետ պայմանագիր կկնքվի երեք տարով, հայտնում է Mundo Deportivo-ն։
Սպասվում է, որ գործարքը պաշտոնապես կհաստատվի հունիսի վերջին։
ՊՍԺ-ն արդեն տեղեկացրել է ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին, որ նա այլևս չի մարզելու թիմը։
Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորել է 2021 թվականի հունվարին։ Մարզիչը փարիզցիների հետ նվաճել է երկրի չեմպիոնի տիտղոսը, Ֆրանսիայի գավաթը և սուպերգավաթը։
























































