Ֆրանսիացի մասնագետ Զինեդին ԶԻդանը շուտով կարող է գլխավորել ՊՍԺ-ն։
Լրագրող Կլեման Կարպանտյեն հայտնում է, որ Զիդանն արդեն իսկ փորձում է ձևավորել իր մարզչական շտաբը և պատրաստվում է այնտեղ ընդգրկել «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կլոդ Մակելելեին։
Այս պահին Զիդանը ակտիվ բանակցություններ է վարում փարիզցիների հետ, և կողմերը շուտով կարող են պայմանագիր ստորագրել։ Մակելելեն 2019 թվականից աշխատում է «Չելսիի» ակադեմիայում։
Զիդանը և Մակելելեն նախկին խաղընկերներ են եղել ինչպես «Արքայական ակումբում», այնպես էլ Ֆրանսիայի հավաքականում։
























































