Կլոդ Մակելելեն կլինի Զինեդին Զիդանի օգնականը, ով շուտով պաշտոնապես կնշանակվի ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ֆրանսիացի լրագրող Կլեման Կարպանտիեն։
Նախկինում Մակելելեն աշխատել է որպես Լոնդոնի «Չելսիի» սկաուտ։
ՊՍԺ-ում ֆրանսիացին պետք է վերամիավորվի Զինեդին Զիդանի հետ, ում հետ նախկինում միասին հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կազմում։
Հիշեցնենք, որ Մակելելեն իր կարիերայի ընթացքում երկու անգամ խաղացել է ՊՍԺ-ում։ Ավելին, ֆրանսիացին աշխատել է որպես թիմի գլխավոր մարզչի օգնական, երբ թիմը գլխավորում էր Լորան Բլանը։
























































