«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը շուտով կարող է նոր ակումբ ունենալ։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, ՊՍԺ-ն միացել է սլովակ պաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու համար պայքարին։
Ըստ աղբյուրի՝ փարիզցիները պատրաստ են Շկրինյարի տրանսֆերի դիմաց վճարել 50 միլիոն եվրո։ Նշվում է, որ «ներաձուրիները» մերժել են առաջարկը։ «Ինտերի» ղեկավարությունը ցանկանում է տրանսֆերի դիմաց ստանալ նվազագույնը 70 միլիոն եվրո։
Շկրինյարը դեմ չէ Լիգա 1 տեղափոխվելուն, քանի որ այնտեղ կարող է ստանալ իր ցանկացած աշխատավարձը։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին»։
























































