Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, փարիզյան ակումբը կարող է վաճառել բրազիլացու տրանսֆերը՝ հաշվի առնելով վերջինիս բարձր աշխատավարձը։
30-ամյա հարձակվողը 2017 թվականից է հանդես գալիս փարիզցիների կազմում։ Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը ֆրանսիական գրանդի հետ լրանում է 2025 թվականի ամռանը։
2021/22 մրցաշրջանում բրազիլացին Լիգա 1-ում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































