Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը կարիերան կշարունակի «Լիոնում»։ 31-ամյա ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ֆուտբոլիստը ակումբին է միացել ազատ գործակալի կարգավիճակով՝ «Արսենալի» հետ պայմանագրի ավարտից հետո։
««Լիոն» ֆուտբոլային ակումբը շատ հպարտ և երջանիկ է հայտնել ակումբի սան Ալեքսանդր Լակազետի վերադարձի մասին։ 31-ամյա ֆուտբոլիստը՝ չնայած վերջին շաբաթներին եվրոպական մեծ ակումբներից ստացած առաջարկների, որոշել է վերադառնալ «Լիոն», որտեղ մեծացել ու դարձել է մեծագույն հարձակվողներից մեկը։
Ալեքսանդր Լակազետի վերադարձը մի քանի ամիս շարունակ առաջնահերթություն էր մեզ համար և լիովին համապատասխանում է մեր ղեկավարության ներկայիս ռազմավարությանը»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Լակազետը «Արսենալ» էր տեղափոխվել 2017-ին «Լիոնից»։
























































