Ինչպես հայտնի է՝ ՊՍԺ-ում ցանկանում են թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Զինեդին Զիդանին։ Այս թեմային անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի խոսքերը փոխանցում է RMC Sport-ը։
-Հիմա շատ են խոսում Զինեդին Զիդանի մասին։ Դուք խոսե՞լ եք նրա հետ։ Ֆրանսիայի ազդեցության համար կարևոր է, որ Զիդանը լինի ՊՍԺ-ում։
-Ես չեմ շփվել Զինեդին Զիդանի հետ, բայց անսահման հիանում եմ նրանով թե՛ որպես խաղացողի, թե՛ որպես մարզչի։ Մենք շատ ենք ուզում, որ Ֆրանսիայի առաջնությունում նման տաղանդ ունեցող մարզիկ ու մարզիչ լինի, որը կարողացել է երեք անգամ հաղթել գլխավոր գավաթը (Չեմպիոնների լիգան՝ ArmSport), որի կարիքը մեր ակումբներն այդքան շատ ունեն։
Հանուն Ֆրանսիայի առաջնության և ողջ երկրի ազդեցության ուզում եմ, որ նա վերադառնա ու գնա ֆրանսիական մեծ ակումբ մարզելու։ Դա հիանալի կլիներ։
Ֆրանսիան սպորտի ու ֆուտբոլի մեծ երկիր է, այստեղ հիանալի հասարակություն կա, որը սիրում է այդ մարզաձևը։ Մեզ համար կարևոր է, որ լավագույնները, որոնց մենք ավելի վաղ մարզել ենք, որոնք փայլել են միջազգային մակարդակում, կարողանային վերադառնալ։
























































