Հարձակվող Ալեքսանդր Լակազետը հաջողությամբ բուժզննում է անցել «Լիոն» վերադառնալուց առաջ։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիացի հարձակվողը շուտով պայմանագիր կկնքի ակումբի հետ, որից հետո գործարքի մասին կհայտարարվի պաշտոնապես։
Հիշեցնենք, որ Լակազետը հանդես է եկել «Լիոնում» 2010-ից 2017 թվականներին, որտեղից էլ տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»:
«Զինագործների» կազմում ֆրանսիացին 2020 թվականին նվաճել է Անգլիայի գավաթը և սուպերգավաթը:
























































