«Բարսելոնան» կարող է աստղային նորեկ ունենալ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմաոն, կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիայի տրանսֆերը։
Ըստ աղբյուրի՝ 34-ամյա ֆուտբոլիստի հետ, որի տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո, բանակցում է անձամբ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանին ցանկանում է ձեռք բերել նաև Մադրիդի «Ատլետիկոն»։ Ամռանը դի Մարիան ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ։
























































