«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կարող է դառնալ ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացին կարող է գլխավորել «Լիլլը»։ Կողմերն արդեն սկսել են բանակցությունները, բայց դեռևս հստակության չեն հասել։
Անձամբ մասնագետը հետաքրքրված է Եվրոպայում աշխատելու հեռանկարով, և մասնավորապես՝ ֆրանսիական ակումբում, այդ իսկ պատճառով բազմիցս մերժել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաները ներկայացնող ակումբների առաջարկները։
























































