Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխության մասին։
«Տրանսֆերը 3 օրում է կայացել, հավատացեք ինձ։ Հիանալի էր։ Ուրիշ ոչ մի թիմ նման կազմակերպչական միջոցներ չունի, որ դա այդքան արագ անի։
Նրա ընտանիքի տեղափոխությունը հեշտ չի եղել, այստեղ այլ ֆուտբոլ է, նրա թիմակիցները նույնպես ստիպված էին ադապտացվել․․․
Բոլորը մտածում էին, որ նա կարիերան կավարտի «Բարսելոնայի» մարզաշապիկով։ Բայց ինձ համար Մեսսիի տեղափոխությունը երազանք էր՝ որպես արգենտինացի, որպես «Նյուէլսի» երկրպագու ու մարդ, որը տառապել է ուրիշ թիմում նրա խաղի պատճառով»,- ՊՍԺ-ի գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում AS-ը։
























































