«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն պատասխանել է այն հարցին, թե որ ակումբն է իր ֆավորիտը.
«Իմ սիրելի թիմը Մարսելի «Օլիմպիկն է»,- կարճ պատասխանել է հարձակվողը, հայտնում է Liverpool Echo-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մանեն մտածում է «Լիվերպուլից» հեռանալու մասին, իսկ «Բավարիան» սենեգալցու տրանսֆերի գլխավոր հավակնորդն է։
Մանեն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2016 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 30-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 23 գոլի հեղինակ:
























































