Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել Դանիայի դեմ Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում։
Մբապեն փոխարինվել է ընդմիջմանը։ Առաջին խաղակեսում ֆուտբոլիստը ծնկի վնասվածքի պատճառով բժշկական օգնության կարիք ուներ։
Հաջորդ խաղում Ֆրանսիայի հավաքականը կհանդիպի Խորվաթիայի ընտրանու հետ։
Հիշեցնենք, որ Մբապեն Ֆրանսիայի հավաքականում հանդես է գալիս 2017 թվականից։ Այս ընթացքում նա մասնակցել է 54 հանդիպման, որոնցում խփել է 26 գոլ։