ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի շրջանակում Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականն այսօր՝ հունիսի 2-ին, Սկոպյեում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցների հետ:
Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Մակեդոնացիների կազմում աչքի ընկան Մակսիմովը, Իլևսկին ու Էմինին (11մ), իսկ մեր հավաքականի կազմում՝ Էրիկ Սիմոնյանը։
Այսպիսով, Հայաստանի Մ-21 հավաքականն այս խաղից հետո 3 միավորով եզրափակում է 8-րդ խմբի մրցաշարային աղյուսակը՝ զբաղեցնելով 6-րդ տեղը, իսկ մակեդոնացիները 9-միավորով կիսում են 4-5-րդ տեղերը։
Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի տանը՝ հունիսի 6-ին Երևանում հյուրընկալելով Ֆրանսիայի Մ-21 ընտրանուն։
























































