46-ամյա մասնագետ Արամ Ոսկանյանն «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հարցազրույցն է տվել, որում մասնավորապես ասել է.
«Մեծ պատասխանատվությամբ ընդունեցի «Արարատի» առաջարկը՝ իմանալով թե ակումբն ինչպիսի հեղինակություն և նվիրված երկրպագուների բանակ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Ես մոտ չորս տարի խաղացել եմ «Արարատում» և իմ հիմնական ֆուտբոլային կրթությունը մեծահասակների ֆուտբոլում ստացել եմ այստեղ: Պարոն Ղարաբաղցյանի հետ այսօր շրջեցինք բազայում… հիանալի բազա է և բոլոր պայմանները կան լավ արդյունք ցույց տալու համար»,- Արամ Ոսկանյանի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Արամ Ոսկանյանի հետ միասին ակումբին են միացել նաև օգնականներ Մանուկ Սարգսյանը և Հայկ Ոսկանյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը:
























































