ԲԿՄԱ-ի դարպասապահ Ռաֆայել Մանասյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական առաջին անգամ հրավիրվելու մասին։
«Շատ ուրախ եմ երիտասարդական հավաքական առաջին անգամ հրավիրվելու առիթով։ Թիմի մեծ մասին ճանաչում եմ, քանի որ ԲԿՄԱ-ի հետ եմ պարապում արդեն 6 ամիս, իմ ավագ ընկերներն են բոլորը։
Շատ ոգևորված եմ և կփորձեմ անել առավելագույնը, որ թիմը հաջողության հասնի։ Մթնոլորտը շատ լավն է, ամեն ինչ կանենք, որ 3 խաղերում էլ լավ արդյունք գրանցենք»,- ասել է Մանասյանը։
Հայաստանի Մ-21 հավաքականն այսօր ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի շրջանակում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 ընտրանու հետ:
























































