Metaratings-ի փոխանցմամբ՝ «Ռոստովը» հանդիսանում է «Վելեսի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Գալոյանի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը։
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) միանգամից մի քանի ակումբներ, այդ թվում՝ նախորդ մրցաշրջանի լավագույն հնգյակում տեղ զբաղեցրած ակումբներից մեկը։
Ավելի վաղ նույն Metaratings-ը հայտնել էր, որ կիսապաշտպանի ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատում են ֆուտբոլիստի՝ ՌՊԼ տեղափոխության շուրջ։
Գալոյանը «Վելես» է տեղափոխվել 2020 թվականի հուլիսին Մոսկվայի «Տորպեդոյից»։ «Վելեսի» կազմում կիսապաշտպանը անցկացրել է 78 հանդիպում, դարձել 22 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 900 հազար եվրո։