Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալին» 0-1 հաշվով պարտվելուց հետո «Լիվերպուլը» կորցրել է 1-ին զամբյուղում հայտնվելու հնարավորությունը: Փոխարենը, «Այաքսը» առաջին զամբյուղ մտավ որպես ՈՒԵՖԱ-ի գործակիցների դասակարգման 7-րդ երկրի՝ Նիդեռլանդների չեմպիոն։
Զամբյուղ 1. «Ռեալ Մադրիդ» (Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի չեմպիոն), «Այնտրախտ» (Եվրոպա լիգայի հաղթող), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիայի չեմպիոն), «Միլան» (Իտալիայի չեմպիոն), «Բավարիա» (Գերմանիայի չեմպիոն), «ՊՍԺ» (Ֆրանսիայի չեմպիոն), «Պորտու» (Պորտուգալիայի չեմպիոն), «Այաքս» (Նիդեռլանդների չեմպիոն):
Զամբյուղ 2. «Լիվերպուլ», «Չելսի», «Բարսելոնա», «Յուվենտուս», «Ատլետիկո», «Սևիլիա», «Լայպցիգ», «Տոտենհեմ»:
Զամբյուղ 3. «Բորուսիա Դ․», «Զալցբուրգ», Դոնեցկի «Շախտյոր», «Ինտեր», «Նապոլի», «Սպորտինգ», «Բայեր Լևերկուզեն», «Բենֆիկա» (եթե հաղթահարի որակավորման փուլը)․ եթե «Բենֆիկան» դուրս չգա ՉԼ-ի խմբային փուլ, ապա նրա տեղը կարող են զբաղեցնել «Ռեյնջերսը», «Դինամոն Զագրեբը» կամ «Մարսելը»: Հակառակ դեպքում այս ակումբները կհայտնվեն 4-րդ զամբյուղում (եթե հաղթահարեն որակավորման փուլը)։
4-րդ զամբյուղում այս պահին երաշխավորված տեղեր ունեն միայն «Բրյուգեն» ու «Սելթիկը»:
























































