Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0).
«Ես չեմ կարող հավատալ դրան։ Բարդ խաղ էր, մենք տանջվում էինք առաջին խաղակեսում։ Բայց ի վերջո, հաշվի առնելով մեր անցկացրած բոլոր հանդիպումները, կարծում եմ, որ արժանի էինք հաղթելու այս մրցաշարում։
Սա ֆանտաստիկ ակումբ է և շատ բարձրակարգ թիմ՝ ուժեղ մտածելակերպով»,- ասել է Անչելոտին BT Sport-ին:
Արքայական ակումբն իր պատմության մեջ 14-րդ անգամ դարձավ ՉԼ-ի հաղթող՝ թարմացնելով իր իսկ բացառիկ ռեկորդը։ Մադրիդյան ակումբը վերջին 8 տարվա ընթացքում 5-րդ անգամ է դառնում Հին աշխարհամասի լավագույն ակումբը։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դարձավ առաջին մարզիչը, ով իր թիմերին չորս անգամ հաղթանակի է հասցրել Չեմպիոնների լիգայում։ Իտալացին երկու անգամ հաղթել է Մադրիդի «Ռեալի» հետ (2013/14 և 2021/22) և երկու անգամ՝ «Միլանի» հետ (2002/03 և 2006/07)։
























































