Յուրգեն Կլոպն ամփոփել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի արդյունքները, որտեղ «Լիվերպուլը» պարտվեց Մադրիդի «Ռեալին» (0:1).
«Այժմ հանդերձարանում ոչ ոք չի զգում, որ մրցաշրջանը հիանալի էր: Մեզանից կարող է մի քանի ժամ պահանջվել՝ սա գիտակցելու համար։
Մենք լավ, բայց ոչ կատարյալ խաղ ցուցադրեցինք: Մենք շատ հնարավորություններ ունեցանք։ Կուրտուան կատարեց երկու հիանալի սեյվ: Տղաներն ամեն ինչ փորձեցին, հատկապես, երբ հաշիվը 1-0 էր։ Մեր կիսապաշտպանները չափազանց խորքից էին խաղում։
Զգացողությունները տարբեր են. եզրափակիչ հասնելն այնքան էլ վատ չէ, դա մի տեսակ հաջողություն է։ Բայց ոչ այն հաջողությունը, որը ցանկանում էինք»,- մեջբերում է Կլոպին BBC Sport-ը:
























































