«Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Լիվերպուլի» դեմ խաղի նախօրեին ընդգծել է, որ շատ հպարտ է եվրագավաթների ամենահեղինակավոր որոշիչ խաղում խաղալու հնարավորությամբ։
«Ես ծնվել եմ Անգոլայի փախստականների ճամբարում, երբ ընտանիքս փախել է պատերազմից: Ծնողներս ինձ նոր կյանք տվեցին Ֆրանսիայում, իսկ ֆուտբոլն ինձ հասցրեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Ես երախտապարտ եմ՝ խաղալու հնարավորության համար և հպարտ եմ դրանով՝ որպես նախկին փախստական: Հուսով եմ, որ միլիոնավոր փախստականներ ամբողջ աշխարհում, ովքեր նույնպես սիրում են ֆուտբոլը, գիտեն, որ մենք իրենց հետ ենք»,- Կամավինգայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 28-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
























































