«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը գնահատել է «Լիվերպուլի» խաղը ՉԼ եզրափակչից առաջ։
«Անկեղծ ասած, կարծում եմ, որ հիմա «Լիվերպուլն» ավելի ուժեղ է, քան 2018-ին։ Նրանց հաջողվեց պահել իրենց լավագույն խաղացողներին՝ պայմանագիր կնքելով ևս մի քանիսի հետ։ Տիագոն օրինակելի ձևով խաղում է կիսապաշտպանությունում, իսկ պաշտպանությունն իսկապես ուժեղ է։
Կարծում եմ՝ կայունության տեսանկյունից այն այս մրցաշրջանում Եվրոպայի լավագույն թիմն է։ Բայց մենք միայն մեկ խաղ կունենանք։ Պետք է նշել, որ նախորդ մրցաշրջանում մենք նրանց դուրս թողեցինք քառորդ եզրափակչից։ Շանսերը հավասար են»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում AS-ը։
ՉԼ եզրափակիչը կկայանա վաղը՝ մայիսի 28-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։
























































