«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կշարունակի աշխատել հռոմեական ակումբում։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, իտալացի մասնագետը նոր պայմանագիր է կնքել «արծիվների» հետ, որը նախատեսված է մինչև 2025 թվականը։
Ըստ նոր համաձայնագրի՝ 63-ամյա մասնագետը տարեկան կստանա 3,5 միլիոն եվրո աշխատավարձ։ Սարին «Լացիոյում» է աշխատում 2021 թվականի ամառվանից։
Հիշեցնեն, որ ավարտված մրցաշրջանում «Լացիոն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 64 միավորով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։
























































