Միլանի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի և Մադրիդի «Ռեալի» կողմից 22-ամյա պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաոյի նկատմամբ հետաքրքրվածության մասին։
«Ռաֆայել Լեաոյին մենք անձեռնմխելի ենք համարում։ Նա չի վաճառվում»,- Twitter-ում Մալդինիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նախօրեին հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել ֆուտբոլիստին 120 միլիոն եվրոյով։
Հիշեցնենք, որ Լեաոն իտալական ակումբում հանդես է գալիս 2019 թվականից, որտեղ տեղափոխվել է Լիլից 29,5 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «ռոսոներիների» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։
























































