«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը խոսել է Չեմպիոնների լիգայի գալիք եզրափակչի մասին.
«Ես շատ մոտիվացված եմ «Ռեալի» դեմ մեր վերջին եզրափակչում տեղի ունեցածից հետո։ Հիշում եմ` ինչպես այն ժամանակ թողեցի խաղադաշտը: Դա իմ կարիերայի ամենավատ պահն էր, հետո սարսափելի զգացողություններ եղան։
Իսկ այս կիրակի օրը տեղի ունեցածից հետո բոլորը մոտիվացված են Չեմպիոնների լիգայում հաղթելու համար»,- Սալահի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլը» կհանդիպի Մադրիդի «Ռեալի» հետ։ Խաղը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 28-ին։