«Ռոման», որի կազմում հանդես է գալիս հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, դարձել է Կոնֆերենցիաների լիգայի պատմության առաջին հաղթողը։
Եզրափակիչում հռոմյան թիմը նվազագույն հաշվով հաղթել է «Ֆեյենորդին», իսկ հայ ֆուտբոլիստը խաղասկզբում փոխարինվել է վնասվածքի պատճառով։
Նշենք, որ Մխիթարյանը երկրորդ անգամ է դարձել եվրագավաթային մրցաշարի հաղթող։ Մինչ այդ նա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել էր նաև Եվրոպա Լիգայի գավաթը։
2017 թվականի մայիսին Եվրոպա Լիգայի եզրափակչում Մխիթարյանը գրավել է Ամստերդամի «Այաքսի» դարպասը, և հաղթանակ պարգևել մանկունիանցիներին։ Մխիթարյանն այդ տարի նաև դարձել է ԵԼ-ում ՄՅՈՒ-ի կազմում ամենաշատ գոլեր խփած խաղացողը՝ 6 գոլ։
Հատկանշական է, որ այն ժամանակ թիմը մարզում էր հենց Մուրինյուն։