VBET ՀՊԼ 35-րդ տուրի շրջանակում «Նոան» սեփական հարկի տակ ընդունել էր «Ուրարտուին»։
Հանդիպման հենց մեկնարկում տանտերերը առաջ անցան հաշվի մեջ․ 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Մայրովիչը։
Երկրորդ խաղակեսում հյուրերի կազմում աչքի ընկավ Խլյոբասը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Այս խաղից հետո «Նոան» իր ակտիվում ունի 39 միավոր, իսկ «Ուրարտուն»՝ 37։ Թիմերը զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի համապատասխանաբար 5-րդ և 6-րդ տեղերը։